Հայագիտակ

Շնորհալին իր «Հավատով խոստովանիմ»-ը գրեց գիշերային ժամապահների համար. «Հայագիտակ»

«Պատարագամատույցը», «Շարակնոցը» և «Ժամագիրքը»` Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգի այս երեք ամենակարևոր բաղադրիչները հիմնովին փոփոխության ենթարկվեցին հանճարեղ Ներսես Շնորհալու կողմից` ասում է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյանը: Որպես իր ժամանակի ամենաառաջադեմ մտածողներից մեկը՝ Շնորհալին անում էր ամեն ինչ հավատացյալներին եկեղեցուն ավելի մոտեցնելու համար։

Նա երգում էր և երգել էր սովորեցնում անգամ ժամապահներին, և նրա նշանավոր «Հավատով խոստովանիմ»-ը գրվել է գիշերային հսկողության ժամանակ երգելու համար, որ նախ չքնեն զինվորները և որ անշնորհք զրույցներով չզբաղվեն։ Անուրանալի է Շնորհալու ներդրումը հայկական հոգևոր երգարվեստի զարգացման գործում։ Մինչև օրս էլ մեր եկեղեցին իր ծիսակարգերում կատարում է նրա ստեղծագործությունները։

Back to top button