Հայագիտակ

Ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստը անկորնչելի հարստություն է. գիտաժողով Մոգիլյովում. «Հայագիտակ»

Օրերս բելառուսական Մոգիլյով քաղաքում կայացավ «Ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստը` ակունքներից մինչև մեր օրերը» գիտաժողովը։ Ութ մասնակից երկրներ ներկայացրին իրենց` դարերի խորքից եկող ազգային մշակույթը։

Հայաստանը ներկայացնողներից Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը պատմում է. «Զեկուցողները ներկայացրին, թե ինչ է արվում այդ հարստությունը մոռացության չտալու համար, ինչպես են իրենց երկրներում` Չինաստանում, Բելոռուսում, Ադրբեջանում և այլուր, մատաղ սերնդին փոխանցում ժողովրդական սովորույթներն ու արհեստները»։

Հատկապես հետաքրքիր էին չինացի գիտնականների զեկուցումները։ Իր առաջավոր տեխնոլոգիաներով հայտնի երկիրը մեծ հոգածությամբ պահպանում է էթնիկ մշակույթը։

Back to top button