Հայագիտակ

Գրիգոր Նարեկացի. hայկական վաղ Վերածննդի հանճարը և հոգևոր երգարվեստը. «Հայագիտակ»

Հայկական Վերածնունդը, որը սկսվեց 10-րդ դարից, քաղաքական սոցիալ-տնտեսական վերելքի անմիջական հետևանքն էր։ Երաժշտագետ, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Գայանե Ամիրաղյանն ասում է. «Հիմնվեց Բագրատունիների թագավորությունը, վերելք ապրեցին մշակույթն ու հոգևոր կյանքը։ Դրա գագաթնակետը դարձավ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը։ Նրա գանձերն ու տաղերը երգվում էին, ինչը հաստատվում է ձեռագրերում առկա խազերով։ Երգվել են նաև հանճարի «Մատյան ողբերգության» որոշ հատվածները»։

Նարեկացու գանձերն ու տաղերը թարմություն մտցրին հոգևոր երգարվեստ, քանի որ սնվում էին ժողովրդական երգերի ակունքներից։ Չքնաղ կինն իր ճոխ զգեստներով Տիրամայրն էր, Խաչի վրա մռնչացող առյուծը` Քրիստոսը, այսինքն փոխաբերությունը օգնում էր ընկալել եկեղեցական արժեքները։ Գանձերը կատարվում էին ամեն օր, իսկ տաղերը` տոնական, հանդիսավոր օրերին։

Back to top button