ԿարևորՄիջազգային

Տիրոջ գերեզմանի տաճարում վառվել է Սրբազան կրակը

Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում (Սուրբ Հարության տաճար), վառվել է Սրբազան կրակը։ Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ III-ը բաժանել է այն տաճարում գտնվող մարդկանց:

Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին։

2024 թ-ին ուղղափառ Զատիկը նշվում է մայիսի 5-ին։

Սուրբ Հարության տաճարը 4-րդ դարում կառուցել է Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության եւ մի շարք այլ սրբավայրերի վրա:

Back to top button