Ժամանակի վկան

Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերակատարությունը․ Նարինե Միրզոյան․ «Ժամանակի վկան»

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Միրզոյանի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերակատարության հարցի շուրջ։

Հայ Առաքելական եկեղեցու դերը պատմության հոլովույթում անգնահատելի է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ճգնաժամային իրավիճակներին․ Հայ Առաքելական եկեղեցին է եղել այն գլխավոր հոգևոր, կազմակերպական կառույցը, որի շուրջ համախմբվել ու գոյությունն է շարունակել հայ ազգը և պետականությունը։

Հայ եկեղեցին դարերի ընթացքում տվել է կարկառուն ներկայացուցիչներ, որոնք նպաստել են հայ հոգևոր կյանքի զարգացմանը և առաջ են մղել հայ միտքը, գիտակցությունն ու նպաստել են ինքնության պահպանմանը։ Ամենանշանավոր եկեղեցական գործիչներից է 12-րդ դարի հայ իմաստասեր, գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշը։

Հայ Առաքելական եկեղեցին, բացի պետականության ու հայ ինքնության պահպանման առաքելությունից ու գործառույթից, ունեցել է և ունի նաև հոգևոր-մշակութային գործառույթների լայն շրջանակ։

Վերջին տարիներին բազմիցս ականատես եղանք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը նսեմացնող փորձերի։ Սակայն դարերի փորձություններն անցած ու հաղթահարած հոգևոր կառույցն անսասան է իր վարդապետությամբ ու արժեքային կուռ համակարգով։

Համաշխարհայնացման և աշխարհիկացման գործընթացները, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում, ջնջում են սահմանները համակարգերի, իրողությունների, երևույթների, նաև արժեքների միջև, համահարթեցնում ու հավասարեցնում են տարբերությունները, վերացնում են ինքնատիպությունը։

Հետաքրքվեցի նաև, թե՝ որպես մանկավարժ ի՞նչ կարծիք ունի Հայոց եկեղեցու պատմության առարկան դպրոցական ծրագրերից հանելու վերաբեյալ։

Ամփոփելով հաղորդումը հավելեմ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարերից եկող ազգապահպան, պետականակերտ, մշակութապահպան առաքելությանը հավատարիմ,  հայ ազգի ու հայոց պետականության համար բարդագույն ժամանակահատվածներից  մեկում նույնպես գործում է անխախտ հայամետ, պետականամետ դիրքավորմամբ ու դիրքորոշմամբ։

Back to top button