Ժամանակի վկան

Հայաստանին ինձ կապում է մեծ սերը․ Աննա Մարիա Մատտաար․ «Ժամանակի վկան»

Հոլանդացի թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարը հայերեն սովորել է ինքնուրույն։ Նա բազմաթիվ գրքեր է թարգմանել հոլանդերենից հայերեն և հակառակը։ Տպագրվել է և՛ Հոլանդիայում և՛ Հայաստանում։ Շատ գործեր կատարում է կամավոր ու առանց որևէ վարձատրության՝ ուղղակի նվիրումով և մեծ սիրով՝ առ Հայաստան ու հայ ազգ։

Հերթական այցելության ժամանակ՝ այս տարվա (2024) հոկտեմբերին, հանդիպեցինք և զրուցեցինք Հանրային ռադիոյի տաղավարում բազմաթիվ հարցերի մասին, որոնք վերաբերում են հայ և հոլանդական գրականությանը, էթնիկ նմանություններին ու տարբերություններին, հայկականի հանդեպ նրա ունեցած սիրո ու նվիրման ակունքներին, Նիդեռլանդներում հայկական ժառանգության, հետագա ծրագրերի մասին և այլ հետաքրքրիր թեմաներով։

  • Հայերեն սովորելու մասին։
  • Առաջին այցելությունը Հայաստան։
  • Հայերենից թարգմանչական աշխատանքի սկիզբը։
  • Թարգմանչուհին ավարտել է հետպատերազմյան Նիդերլանդների ամենաազդեցիկ գրողներից մեկի՝ Հարի Մյուլիշի ծավալուն վեպը՝ «Երկնքի հայտնագործումը»։
  • Բացահայտելով Մյուլիշի վեպի բովանդակությունը։
  • Մի փոքր էլ Մյուլիշի վեպի ընտրության հանգամանքների և վերջնական արդյունքի մասին։
  • Նիդերլանդներում պահվող հայկական գրական ժառանգության մասին։
  • Ամստերդամում հայկական գրադարանի հիմնման մասին։  
  • Հաջողված է նաև չափածո գործերի թարգմանության փորձը։
  • Թղթե՞, թե՞ էլեկտրոնային գրքեր են նախընտրում Հոլանդիայում, և ո՞վքեր են ավելի շատ կարդում։
  • Ինչո՞վ է զբաղված թարգմանչուհին ներկա փուլում։
  • Փորձեցինք նաև ամփոփել Աննա Մարիա Մատտաարի թարգմանած գրականությունը։
  • Հայ և հոլանդացի էթնիկ տարբերությունների և նմանությունների մասին։
  • Հոլանդացի ընթեցողների և հրատարակիչների նախասիրությունների մասին։
  • Նիդերլանդներում հայագիտական կենտրոնների մասին։
  • Հայ-հոլանդական մշակութային կապերի և ապագա ծրագրերի մասին։

Կարդացեք նաև

Back to top button