ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում արված գրառմամբ ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագիրը խաղաղության շուրջ։

«Ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնությունը։ Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց միջնորդական ջանքերը»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար։

Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու մասին հունիսի 15-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի Շվեյցարիայում՝ հունիսի 19-ին։

Կարդացեք նաև

Back to top button