
Հայկական ռադիոյի հիմնադրման 100 ամյակի շրջանակում անցկացվող հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 19-ին, ժ․ 19-ին Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը ելույթ կունենա Բերդի Մշակույթի տանը։ Մուտքն ազատ է։

Իսկ հունիսի 20-ին, ժ 18-ին՝ Վարդենիսի Մշակույթի պալատում։ Մուտքն ազատ է։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան։
Տարին հոբելյանական է նաև անսամբլի համար, այն ևս հիմնադրվել է 1926 թվականին։ Անսամբլը ղեկավարել են Արամ Մերանգուլյանը, Ստեփան Ջրբաշյանը, Արմեն Մանդակունյանը, Մանվել Բեգլարյանը։
Հայ և օտարերկյա հանդիսատեսը միշտ բարձր է գնահատել անսամբլի համերգները, որոնք մշտապես անցել են լեփ-լեցուն դահլիճներում։




