
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան՝ ԵՄ-ի և Հայաստանի համագործակցության խորացմանն ուղղված կոնկրետ քայլեր քննարկելու նպատակով։
Կոսը հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից առաջ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին։
«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով ազդել երկրի վրա և հեռացնել այն իր ժողովրդի կողմից կատարված ժողովրդավարական ընտրությունից», — գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը։
Նրա խոսքով՝ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում անդամ պետությունները կքննարկեն, թե ինչպես կարող է Եվրամիությունը շարունակել աջակցել Հայաստանին և ցուցաբերել համերաշխություն։
Կոսը նշել է, որ ԵՄ-ն կտրամադրի ֆինանսական աջակցություն Հայաստանին և կօգնի հեշտացնել երկրի առևտրային կապերը հարևանների և եվրոպական շուկաների հետ։
«Ես կմեկնեմ Երևան հուլիսի 5-ին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար», — ընդգծել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը։
Russia continues to intensify pressure on Armenia, trying to influence the country away from the democratic choice made by its people in the last elections.
— Marta Kos (@MartaKosEU) June 14, 2026
I met Foreign Minister @AraratMirzoyan ahead of tomorrow’s Foreign Affairs Council, where we will discuss with Member… pic.twitter.com/ubtWxsYxLp




