Հայագիտակ

Երևանի 100-ամյա հատակագծի և Սարյանի վրձնած տասը նկարի մասին. «Հայագիտակ»

Երևան քաղաքի հատակագիծը սրանից ճիշտ 100 տարի առաջ նախագծեց Ալեքսանդր Թամանյանն, որին Հայաստան էր հրավիրել հանրապետության կառավարությունը` հատուկ այդ նպատակով։

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն ասում է. «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այս առիթով բացվել է ցուցահանդես, որի այցելուները կարող են տեսնել հայ տաղանդաշատ ճարտարապետների 10 նկար, որոնք տարբեր տարիների նկարել է մեծն Սարյանը»։

Թամանյան, Մազմանյան, Իսրայելյան, Հալաբյան… Ճարտարապետների դիմանկարների կողքին նրանց լավագույն աշխատանքներն են։ Տարբեր տարիների նրանց նախագծերով կառուցված շինությունները զարդարել են մեր մայրաքաղաքը, և որքան էլ Երևանը փոխվել է, միևնույն է, քաղաքի հիմքում Թամանյանի նախագիծն է` երկու հրապարակով, կենտրոնում` բագին։

Back to top button