Հայագիտակ

Ի՞նչ են պատմում արխիվները. «Հայագիտակ»

Վերջերս Ճարտարապետության թանգարանի ֆոնդերին են հանձնվել ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի, Միքայել Մազմանյանի, Թելման Գևորգյանի, Էդուարդ Սարապյանի արխիվները։

Թանգարանի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանն ասում է. «Մենք այնպես ենք անում, որ արխիվներն աշխատեն։ Ոչ միայն ուսումնասիրում ենք դրանք, այլև ցուցադրում ենք։ Չէ՞ որ որոշ ճարտարապետներ նաև շատ լավ նկարիչներ են։ Օրինակ` Իսրայելյանը։ Արխիվը շատ բան է պատմում ոչ միայն ճարտարապետի մտահղացումների, այլև նրա կյանքի, ծրագրերի, ապրած ժամանակաշրջանի մասին»։

Ցավալի է, բայց թանգարանի պայմանները թույլ չեն տալիս հավուր պատշաճի պահել բոլոր արխիվները, որոնք նաև շատ կարևոր դպրոց են երիտասարդ ճարտարապետների համար։

Back to top button