Հայագիտակ

«Սալոմեի» վերադարձը. «Հայագիտակ»

Վարդգես Սուրենյանցի սիրված կտավը` «Սալոմեն», իննսուն տարի Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահում «ներկա» էր։ Սակայն նա «հիվանդացավ» ու նրա «բուժումը» ստանձնեցին վերականգնողներ Արտաշես Աբրահամյանը և Տաթևիկ Ամիրխանյանը։ Արտաշեսն ասում է. «Ամենադժվարը նկարչի տեխնիկային հավատարիմ մնալն էր, քանի որ նա աշխատել է յուղաներկով, տեմպերայով, մատիտով, իսկ վերջին երկուսը շատ զգայուն են ջրի նկատմամբ»։ Հինգ տարվա տքնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը և «Սալոմեն» այսօր կրկին գերում է պատկերասրահի այցելուներին` մաքրված ու թարմ։

Back to top button