ԿարևորՔաղաքական

Մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը. Արարատ Միրզոյան

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց Al-Jazeera-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ 

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։ 

Հարց․- Պարո’ն Միրզոյան, իսրայելական պատերազմը Գազայի հատվածում ընթանում է մոտ վեց ամիս: Ինչպե՞ս է Երևանը հետևում այս պատերազմին, որո՞նք են դրա հետևանքները:

Պատասխան․- Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորմանը. մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100,000 հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Այսպիսով, մենք դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Ընդհանրապես, մենք միշտ աջակցել ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։ Բացի դրանից՝ մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի։

Հարց․- Պարոն Միրզոյան, դուք մարդասիրական օգնություն ուղարկեցիք Գազայի հատված, սակայն ի՞նչ կասեք ընթացող պատերազմը դադարեցնելու և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու՝ Երևանի մոտեցումների մասին, և արդյո՞ք դուք դա քննարկում եք միջազգային որոշակի շրջանակներում:

Պատասխան․- Մենք ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և ռազմական գործողություններն ավարտվեն, և եթե պաշտոնական Երևանը կարող է օգնել այս համատեքստում, մենք ավելի քան պատրաստ ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Back to top button