Մասնագիտություն

Տարբեր մշակույթների մարդկանց միջև հաղորդակցությունը. «Մասնագիտություն»

Ցանկացած պահի, երբ տարբեր մշակութային ծագում ունեցող մարդիկ ամենատարբեր ոլորտներում շփվում են միմյանց հետ, տեղի է ունենում միջմշակութային հաղորդակցություն:

Ու քանի որ աշխարհում չկա մի ժողովուրդ, որը չի ստեղծել մշակույթի իր տարատեսակը, միջմշակութային հաղորդակցությունը որևէ մշակույթում ստեղծված ուղերձի փոխանցումն է մեկ այլ մշակույթի:

Սերտ կապ կա մշակույթի և հաղորդակցման միջև, քանի որ հաղորդակցման հենքը հենց մշակույթն է, գործընթաց, որը մարդկության պես հին է:      Ամենատարբեր ոլորտներում, լինի դա բիզնես, քաղաքականություն, կրթություն, թե ժամանց, միջմշակութային շփումների յուրաքանչյուր մասնակից արագ հասկանում է, որ համապատասխան օտար լեզվի իմացությունը միայն բավարար չէ միջմշակութային լիարժեք ըմբռնման համար, անհրաժեշտ է վարքագծի, սովորությունների, կանոնների, ավանդույթների, պատմության, հոգեբանության և նրանց հաղորդակցման գործընկերների մշակույթի մի շարք տեսակների իմացություն ևս: Հետևաբար, այլ մշակույթի պատկանող մարդկանց խոսքն ու գործողություններն ընկալելու և միջմշակութային արդյունավետ հաղորդակցություն ստեղծելու գլխավոր նախապայման է նրանց աշխարհընկալմանը ծանոթանալն է. ինչպես են տարբեր երկրների և մշակույթների պատկանող մարդիկ գործում, շփվում և ընկալում աշխարհը:

Զրույց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցություն և քաղաքագիտություն ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանի հետ:

Back to top button