Մասնագիտություն

Անասնաբուծություն. երբ մասնագիտությունը օգտակար է, դինամիկ զարգացող  ու պահանջված. «Մասնագիտություն»

Այս մասնագիտությունն այնքան հին է, որքան կյանքը երկրագնդի վրա: Այսօր էլ այն շարունակում է զարգանալ, արդյունավետ է, օգտակար և անչափ եկամտաբեր:

Գյուղատնտեսական կենդանիների ընտելացումը մարդկանց ամենախոշոր ձեռքբերումներից մեկն է, իսկ մասնագիտությունն ունի խորն արմատներ:

Կաթնատու և մսատու տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն. դեռևս հնագույն ժամանակներում մարդը վարժեցրել ու ընտելացրել է վայրի կենդանիներին՝ օգտագործելով իր տնտեսական կարիքների համար։ Լինելով գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը՝ անասնաբուծությունն անհրաժեշտ հումք է մատակարարում նաև վերամշակող արդյունաբերությանը՝ սննդի, տեքստիլի, կաշվի և մի շարք այլ ճյուղերի համար: Կարևորագույն ոլորտ, որն ապահովում է մարդկանց բարեկեցությունն ու կենսամակարդակը, նպաստում սոցիալական ու տնտեսական զարգացմանը:

Բանիմաց մասնագետ, ճիշտ խնամք և որակյալ անասնակեր. ահա որակյալ արտադրանք ստանալու  բանաձևը, իսկ հմուտ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ են խոր մասնագիտական գիտելիքներ, ֆիզիկական և հուզական կայունություն, պատասխանատու մոտեցում, համբերատարություն, հոգատարություն և, որն ամենակարևորն է, մեծ սեր կենդանիների և առհասարակ գյուղատնտեսության հանդեպ:

Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Տիգրան Չիթչյանի հետ:

Back to top button