ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գերմանիայի կանցլերը հավատում է, որ մինչև տարեվերջ Խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Գերմանիան դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը և հավատում, որ Երևանն ու Բաքուն այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Այս մասին կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է Բեռլինում  Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։ Իլհամ Ալիևը Գերմանիայում է՝ մասնակցելու Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը։

Տավուշի հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու աշխատանքները ունեն հստակ ժամանակացույց։ Այն ամրագրված է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների՝ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածություններում։ Առաջին ժամկետը և առաջիկա քայլերը այդ փաստաթղթից արդեն հասկանալի են։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարին։ Գերմանացի պաշտոնյան սա ասել է Բեռլինում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո:

«Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»։  

HAMBURG, GERMANY — OCTOBER 10: German Chancellor Olaf Scholz speaks to the media during a press conference on the second day of a two-day German-French government retreat on October 10, 2023 in Hamburg, Germany. High on the agenda for the retreat are common policies regarding migration, energy and defense. (Photo by Georg Wendt/Getty Images)

Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող տարածքներում տեղադրվելու է 33 սյուն։ Դրանց մեծ մասն արդեն տեղադրված է։ Հստակ ժամկետ կա, որ մինչև մայիսի 15-ը կողմերի միջև կհամաձայնեցվի և կստորագրվի ճշտված կոորդինատների Արձանագրություն-նկարագրությունը։ Հուլիսի 1-ից սկսվելու է դրա հիման վրա կանոնակարգի ընդունումը, որի հիմքը՝ քարտեզը, տեղ է գտնելու նաև կանոնակարգի մեջ։

Տավուշցիների բողոքին զուգահեռ՝ աշխատանքներն ընթանում են սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի  հանձնաժողովների՝ ապրիլի 19-ին հաստատած ժամանակացույցի համաձայն։   

Վերջին ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ փորձագետների հետ Հայաստանի վարչապետի փակ քննարկմանը մասնակցել է նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։ Տավուշցի քաղաքագետն ասում է, որ հատկապես Կիրանցի հատվածում սահմանազատման հետևանքով առաջացող լուրջ խնդիրների մասին բարձրաձայնել է և զգուշացրել այլընտրանքային լուծումներ շուտափույթ գտնելու անհրաժեշտության մասին։ Բայց անգամ այս դեպքում սահմանազատման աշխատանքներն անհրաժեշտ է համարում, նույնիսկ եթե դրանք սկսվում են Ադրբեջանի նախընտրած տարածքներից։

Chairman of the RA Public Council Styopa Safaryan gives a press conference at the ‘Armenpress’ state news agency

«Ադրբեջանը միշտ չի ուզեցել քարտեզով անել, որպեսզի «մարսի» Սոթք-Խոզնավար հատվածի, Վարդենիսի Կութի սեգմենտը, Ներքին Հանդի սեգմենտը, Սև լճերի հատվածը։ Ինքը ուզում էր նոր սահման գծեր։ Հայաստանը չէր կարող գնալ այդ ճանապարհով, որովհետև եթե նոր սահման գծեինք, կարող է մենք Տավուշում ավելի լավ սահման ստանայինք, բայց տուժեինք Ջերմուկում, Վարդենիսում, Խոզնավարում։ Այս դիլեմայի առաջ կանգնած է Հայաստանը։ Դրա համար քարտեզը վերցվեց, որպեսզի շեղումներ չլինեն և որպեսզի մենք ապացուցենք մեր ճշմարտացիությունը ու այդ քարտեզով է գնում։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» 2010 թվականի օրենքով այդ խնդիրները մի օր ծագելու էին, որովհետև Հայաստանը չի սահմանել երբևիցե, որ այդ գյուղերը, այսպես ասած, հայրենիք են։ Այդ օրենքով դուք կտեսնեք, ասենք՝ Բաղանիս և Բաղանիս Այրումի միջև սահմանի մասին, դուք կտեսնեք Ոսկեպարի և Աշաղի Ասկիպարայի միջև սահմանի մասին։ Թղթի վրա գրել են, հիմա փողոցում նստել են, հասկանո՞ւմ եք»։  

Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու և կոնկրետ փաստաթղթերի հիմքով սահմանազատման գնալու հարցում բեկումնային պահ էր ապրիլի 5-ի եռակողմ հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահի հետ։ Այս փաստի վրա ուշադրություն է հրավիրում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Դրանից հետո էր, որ Ալիևը ընդունեց սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքներով և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումով։    

«Խնդիրը ինչ-որ բան վերադարձնել կամ չվերդարձնելն է, այլ գծված և երկկողմանիորեն ընդունելի սահման ունենալն է։ Այս սկզբունքից շեղումը, բնականաբար, որոշակի քաղաքական գին կունենա։ Երբ ասում եմ միջազգային հանրություն մի պատկերացրեք ինչ-որ ամորֆ բազմաթիվ պետությունների հավաքական միջինացված կարծիք։ Դուք հասկացեք շատ կոնկրետ դերակատարների, ավելի կոնկրետ, գերտերությունների մի փոքր խմբի միջինացված կարծիք նրա մասին, թե ինչպիսին պետք է լինի աշխարհում կարգ ու կանոնը, այս կարելի է ասել, այս համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Այսօր աշխարհում տարածքային ամբողջականությունը, եթե առաջ էլ էր գտնվում ամենաբաձր պաշտպանվածության դիրքում, այսօր ընդհանրապես պետությունների տարածքային ամբողջականությունը փոխաբերական իմաստով դարձել է «սուրբ կով»»։

Իշխանությանը, սակայն, դեռ չի հաջողվում փարատել քաղաքացիների մտավախությունները։ Ընդվզման ակցիաները շարունակվում են ինչպես Երևանում, այնպես էլ տարբեր մարզերում։ Քաղաքացիները պարբերաբար փակում են երթևեկությունը տարբեր փողոցներում և ճանապարհներում։

Օրվա ընթացքում ցույցեր են կազմակերպվել ԱԺ և կառավարության շենքերի մոտ։ Պահանջները տարբեր էին․

«Մեր պետության գործունեությունը չպետք է վերածել էքսպերիմենտի՝ խաղադրույք դնելով Հայաստանի պետականության գոյությունը։ Այն ինչ մեկնարկել է Տավուշի մարզում, եթե մեր ժողովուրդը չկարողանա իր վճռական հասու ձայնով ընդհատել, շարունակություն է ունենալու։ Հայաստանը տալու է ամեն ինչ, չստանալով ոչինչ»։

Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությունն աներկբա է։

Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը փակ է արդեն օրեր շարունակ։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել և գիշերել այնտեղ։ Մինչդեռ իշխանությունն այստեղ բացի անհամաձայնության դրսևորումներից տեսնում է քողարկված նպատակներ։ Շեշտում են, որ հանրապետության տնտեսության համար «արյունատար անոթ» հանդիսացող ճանապարհն օրերով փակ պահելու պատճառ կարող է լինել նաև տնտեսությանը միտումնավոր վնաս տալու նպատակը։   

Back to top button