Սփյուռքի ձայնը

Եվրոպահայերի հետ հանդիպումը  հուսադրող էր ու արդյունավետ. Սևան Կաբաքյան. «Սփյուռքի ձայնը»

Մարտի 6-13-ը Եվրոպայի 8 քաղաքում կայացավ «Ինգեյջ Արմենիա» (Engage Armenia) 2024 ֆորումը։ Լոնդոն, Ամստերդամ, Բրյուսել, Փարիզ, Ալֆորվիլ, Լիոն, Ժնև և Մարսել. այս քաղաքներում  «Դեպի Հայք» հիմնադրամի և «Վերադարձ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներն ու 10 հոգուց բաղկացած  փորձագիտական խումբը հայկական շրջանակի հետ քննարկեցին կամավորության, սոցիալական ձեռնարկությունների, զբոսաշրջության, փորձի փոխանակման, բիզնեսի և ներդրումների, կրթության և հայրենադարձության հնարավորությունների մասին թեմաները:

«Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն  Սևան Կաբաքյանը նշում է. «Հանդիպումն ուներ հետևյալ նպատակը. Հանդիպել ոչ թե «բեմ-հանդիսատես» կարգավիճակում, այլ հավասար հարթության վրա: Հանդիպել հայության այն շրջանակի հետ, որը պատրաստ է խոսել դժվարությունների մասին: Այն շրջանակի, որին կարող ենք կանչել հայրենիք», — ասում է Սևան Կաբաքյանը:

Back to top button