Մասնագիտություն

Մարտարվեստի հնագույն տեսակ՝ լի հարուստ պատմությամբ. «Մասնագիտություն»

Հարուստ պատմությամբ այս մարզաձևը հայտնի է վաղնջական ժամանակներից: Մարտարվեստի հնագույն այս տեսակն առաջացել է հին ժամանակներում և վայելում էր մեծ ժողովրդականություն. հիշատակումներ կարելի է գտնել հնագույն առասպելներում, լեգենդներում, տարեգրություններում, գրականության մեջ:

Դեռևս հնագույն ժամանակներից ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերի, այլ երկրների ազգային տոների, հայկական ազգային տոնախմբությունների ժամանակ:

Ֆիզիկական պատրաստության և ազգային սովորույթների անբաժանելի մասը կազմող ըմբշամարտն այսօր արդեն անչափ գրավիչ, դիտարժան և սիրված սպորտաձև է: Ըմբշամարտը երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանումն է, որը ներառում է մի քանի մարզաձև՝ հունահռոմեական, ազատ ոճի, ձյուդո, սամբո:

Սպորտաձև, որը կերտում է բնավորություն, ամրացնում կամքի ուժն ու կարգապահությունը։  Հատուկ կանոններով ընթացող մենամարտ,  որտեղ հաղթում է ուժեղագույնը, մենապայքարային մարզաձև, որտեղ մարզիկների  նպատակը մրցակցի նկատմամբ առավելության հասնելն ու միավորներ ձեռք բերելն է՝  մրցակցի թիկունքը գետնին տապալելով։ Այն անչափ սիրված սպորտաձև է, որը Հայաստանում ունի խորը պատմական արմատներ և միջազգային ամենատարբեր հարթակներում այս մարզաձևում հայ մարզիկները շատ  հաղթանակներ են  նվաճել։

Անհիշելի ժամանակներից հայերն ունեցել են  սեփական նույնատիպ սպորտաձևը՝ հայկական ազգային կոխ, որը եղել է ազգային տոնախմբությունների անբաժանելի մասը, ընդգրկված է եղել հին հայկական նավասարդյան խաղերի ծրագրում, իսկ հայ ըմբիշների հաջողությունները միջազգային ասպարեզում սկսվում են դեռևս մ.թ.ա. 281 թվականից, երբ Տրդատ 3-րդ Արշակունին արժանանում է հին հունական 265-րդ օլիմպիական խաղերի ըմբշամարտի հաղթողի պատվին:

Զրույց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ:

Back to top button