ԿարևորՀասարակություն

Զագրեբում անցկացվել են հայկական մշակույթի օրեր

Ապրիլի 22-26-ը Զագրեբում անցկացվել են Խորվաթիայում հայկական մշակույթի օրեր: Միջոցառումների շարքը կազմակերպվել էր Հայ-խորվաթական համայնքի կողմից՝ Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանու ներքո:

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Խորվաթիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամ Քարամյանը ներկա է եղել ապրիլի 26-ի եզրափակիչ միջոցառմանը և հադես եկել դեսպանության կողմից ուղերձով:

Ապրիլի 27-ին Զագրեբի Սուրբ Բլաժի եկեղեցում Ա.Քարամյանը ներկա է գտնվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին, որը Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ է կատարվել Հայ Առաքելական եկեղեցու ծեսով՝ Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կողմից:

Back to top button