Մասնագիտություն

Նրանց ձեռքերում է հանրային կառավարումը. «Մասնագիտություն»

Փոքր բիզնեսից մինչև տնտեսապես հզոր երկիր կառուցելու հարցում կառավարման գիտելիքներին և հմտություններին տիրապետող մասնագետների կարիքն առավել քան մեծ է:

Ցանկացած բնագավառում, ցանկացած գործունեության սխալ ընթացքի, անհաջողության գլխավոր պատճառը ոչ ճիշտ կառավարումն է։ Պետության, տնտեսության, բիզնեսի, կրթության, կենցաղի, հանրության և անհատի կենսագործունեության ամեն մի ոլորտի բնականոն գործունեության, առավել անխոչընդոտ զարգացման ապահովումը պահանջում է խելամիտ և արդյունավետ կառավարում:

Եթե խելացի եք, ճկուն և եռանդուն, դրական և լավատես, նախաձեռնող և պատասխանատու, հավասարակշիռ ու սթրեսակայուն, տիրապետում եք հաղորդակցման էթիկային, ունեք վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշվելու և  ծառացած խնդիրներին ճիշտ ու արդյունավետ արձագանքելու ունակություն, թիմի հետ աշխատելու և մեկ գաղափարի շուրջ համախմբելու կարողություն, ունեք կազմակերպչական և տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու ունակություն, ստեղծագործական միտք և ներկայանալի տեսք, նոր մոտեցումներ և թարմ գաղափարներ, ապա այս մասնագիությունը նախատեսված է Ձեզ համար և Դուք հեշտությամբ կգտնեք  Ձեր տեղն աշխատաշուկայում:

Զրույց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ղանթարչյանի հետ:

Back to top button