Մասնագիտություն

Տեխնոլոգիաներ, որոնք օգնում են ստեղծել համեղ և օգտակար սնունդ. «Մասնագիտություն»

Պարենային մթերքի կարիք մարդիկ ունեն ամեն օր, որակյալ և անվտանգ պարենամթերքը յուրաքանչյուրիս առողջության գրավական է:

Եթե նախկինում պարենային մթերքի պատրաստումը եղել է մեկուսացված գործընթաց, ապա ժամանակի ընթացքում ոլորտը զարգանալով դարձավ արդյունաբերության առաջատար և ամենակարևոր ճյուղերից մեկը, իսկ պարենամթերքի տեխնոլոգի մասնագիտությունը՝ պահանջված:

Պահածոյացման և սննդախտանյութեր, հացի, հրուշակեղենի, մակարոնի, շոկոլադի արտադրության տեխնոլոգիա…

Պարենային մթերքների քանակությունը հսկայական է, դրանց արտադրության տեխնոլոգիաները՝ տարբեր և բազմազան:

Ամեն դեպքում  արդյունաբերության մեջ  տեխնոլոգիական գիտելիքներն  անչափ կարևոր են: Արդիական, տեսական և գործնական գիտելիքների, սերնդեսերունդ փոխանցված վարպետության, փորձի, գաղտնիքների, հմտությունների, ինչպես նաև ժամանակակից սարքավորումների համատեղման արդյունքում հմուտ և բանիմաց տեխնոլոգն ապահովում է պարենամթերքի արտադրության ողջ գործընթացը:

Եվ, որ պակաս կարևոր չէ, պարենային  արդյունաբերության մեծ  նշանակությունը թույլ չի տա  հմուտ և կարող մասնագետներին մնալ անգործ։

Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման  տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս,  տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե  Հովհաննիսյանի հետ։

Back to top button