Մասնագիտություն

Մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակության պատասխանատուները. «Մասնագիտություն»

Կենդանի էակներին, այդ թվում և մարդուն բազմաթիվ բարիքներ պարգևող անտառը մեր մոլորակի ամենամեծ հարստություն է և կյանքի խորհրդանիշը:

Բնության և կենդանական աշխարհի պահապան, կենսաբազմազանության և ապրուստի միջոցների անծայրածիր միջավայր, կենարար օդի ու առատ բարիքների անսպառ աղբյուր.  վստահաբար կարելի է ասել, որ անտառներն առանձնահատուկ դեր են կատարում երկիր մոլորակի վրա կյանքի պահպանման համար՝ ունենալով էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն, սակայն հաճախ մարդու ինտենսիվ ու ոչ միշտ խելամիտ գործունեությունը հանգեցնում է բուսականության ոչնչացմանը, և մեր կանաչ բարեկամները պաշտպանության կարիք շատ ունեն:

Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում. հետաքրքիր, օգտակար և բազմաշերտ մասնագիտություն, որի նշանակությունը հասարակությունը տարեցտարի էլ ավելի է գիտակցում, մասնագիտություն, որն ուսումնասիրում է անտառների, դրանց կենսաբազմազանության պահպանման խնդիրները, ճիշտ օգտագործման և բնության օրենքներին համահունչ ապրելու կարևորությունը: Ապահովելով մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը՝ այս մասնագետների վարպետության և ինքնատիպ գաղափարների շնորհիվ բացօթյա ցանկացած տարածք վերածվում է գեղագիտական ​​տեսարժան վայրի՝ հնարավորություն տալով բնությանը մոտ լինել ամենուր: Նրանք են ստեղծում կանաչապատ, օգտակար, հարմարավետ ու ներդաշնակ միջավայր՝ ապահովելով մարդկանց բարեկեցությունը:

Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսներ Արթուր Ալավերդյանի և Զարինե Թարխանյանի հետ:

Back to top button