Մասնագիտություն

Լեզվաբանության պատմական ընթացքն ու նոր մարտահրավերները. «Մասնագիտություն»

Լեզուն, իբրև հաղորդակցման զենք, մարդկային արժեքների, մտքերի, զգացմունքների, հոգևորի, միջանձնային և միջմշակութային հարաբերությունների ձևավորման գլխավոր գործոնն է, հասարակության զարգացման պատմության ամենանշանակալից երևույթներից և մարդու ամենակարևոր նվաճումներից մեկը:

Աշխարհը նորովի ճանաչելու կարևոր նախապայման է լեզուների իմացությունը, ավելին՝ 21-րդ դարում նոր լեզուներ սովորելը դարձել է անհրաժեշտություն։

Յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Լեզվաբանությունն է տալիս գիտական բացատրություն հնագույն ժամանակներից ի վեր մարդկությանը հետաքրքրող այն հարցերին, թե ի՞նչ է լեզուն, ինչպե՞ս է այն ծագել, ինչպիսի՞ կառուցվածք ու ի՞նչ բովանդակություն ունի, որն՞  է նրա տեղն ու դերը հասարակության կյանքում և ինչպե՞ ս է այն անվերջ փոփոխվում ու զարգանում:

Ժամանակակից աշխարհում առավել քան երբևէ արդիական է դարձել լեզվաբանի մասնագիտությունը: Լեզվաբանի ձեռքերում է լեզվի ուսումնասիրության գործընթացը, որը և՛ պարտավորեցնող է, և՛ արժանի բարձր գնահատականի: Քաջատեղյակ լինելով լեզվի նրբություններին՝ լեզվաբանը պետք է խորաթափանց մտքով ի մի բերի լեզվական հարուստ գանձերը և զբաղվի արժեքավոր ուսումնասիրությունների լույսընծայմամբ:

Զրույց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Վելյանի հետ:

Back to top button