ԿարևորՍպորտ

ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ։

Արթուր Դավթյանը վաստակել է 14.416 միավոր եւ գրավել է 5-րդ տեղը: Եվրոպայի առաջնության եզրափակիչում են նաեւ Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժությունում է եզրափակիչում, Արթուր Ավետիսյանը՝ օղակներում:

Back to top button