ԿարևորՀասարակություն

Կիրանցում վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության ծառայողներ

Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության երկու ծառայող: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳ նախարարությունից, ըստ նախնական տվյալների՝ ծառայողները վնասվածքները ստացել են քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով: 

Վնասվածքներ ստացած ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում:

Back to top button