Մասնագիտություն

Դեղագիտություն․ գիտություն, որ այսօր էլ շարունակում է մնալ առաջատար. «Մասնագիտություն»

Այս յուրահատուկ և անչափ անհրաժեշտ մասնագիտությունն անմիջականորեն առնչվում է մարդկանց առողջության ու կյանքի որակի հետ, համարվում է բժշկագիտության արագ զարգացող և կատարելագործվող ոլորտներից մեկը, որովհետև քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում մարդկությունը միջոցներ է փնտրել պայքարելու ցավի և հիվանդությունների դեմ:

Դեղագիտություն. աշխարհի ամենահին մասնագիտությունը դարեր ի վեր վայելում է պահանջարկ և այսօր էլ շարունակում է մնալ գիտության առանցքային ուղղություն:

Գիտություն դեղի մասին՝ ստացման գործընթացից մինչև հետազոտություն, արտադրություն և սպառում, գիտություն, որը զարգանում է անհավանական տեմպերով, և որտեղ ամենափոքր մասշտաբի սխալը կարող է լինել ճակատագրական:

Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆարմացիայի ամբիոնի վարիչ, դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ժամհարյանի և նույն ամբիոնի դոցենտ, դեղագործական գիտությունների թեկնածու Շուշանիկ Աֆրիկյանի հետ:

Back to top button