ԿարևորՀասարակություն

Թբիլիսիում նշվել է ավանդական 110-րդ Վարդատոնը` նվիրված անվանի հայ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին

Մայիսի 19-ին Թբիլիսիում նշվել է ավանդական 110-րդ Վարդատոնը` նվիրված անվանի հայ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին, հայտնում են Վրաստանում է ՀՀ դեսպանությունից։

Ինչպես ամեն տարի` միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ են խոնարհել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդել է տոնական բացօթյա համերգը Գորգասալի հրապարակում։

Ներկաներին ողջունել է Վիրահայերի միության նախագահ Մ.Առաքելովան: Բացման խոսքով հանդես են եկեկ Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, որին հաջորդել են Սայաթ-Նովային և Վարդատոնին նվիրված ելույթներ, երաժշտական և պարային կատարումներ։ Ելույթով հանդես է եկելավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։

Տոնական համերգին ներկա են եղել Թբիլիսիի սակրեբուլոյի անդամներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր։

Back to top button