
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը: Նախօրեին այնտեղ են ժամանել սահմանապահները, որոնք պետք է տեղակայվեն նոր գծված սահմանի երկայնքով:
Ոստիկանները արգելել են նաև ընդդիմադիր 6 պատգամավորի մտնել Կիրանց։




