ԿարևորՔաղաքական

Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. ՀՀ վարչապետ

Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ–ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է, այսօր ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուների մասին, որոնք թվով արդեն 40-ն են։

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ–ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։ Մենք ամեն ինչ անում ենք և ամեն ինչ անելու ենք այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ»,– ասել է նա։

Փաշինյանը նշել է, սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։

«Ինչու ենք խուսափում ասել՝ այ էս մի կոնկրետ քարտեզի վրա, որովհետև գիտեք որ նախկինում էլ ասել ենք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետև նախկինում էլ ասել ենք, որ մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը և մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Back to top button