ԿարևորՔաղաքական

Սահմանազատմամբ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից․ Փաշինյան

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք կլինեն Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ՀՀ համար։ Պետք է ստեղծվեն անվտանգության երաշխիքներ և սահմանազատման նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում՝ պատերազմը բացառելու համար, այսօր ասուլում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ աշխատանքի մեծ մասն արված է արդեն, 90 տոկոսն արդեն արված է, և ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ»,- նշել է նա։

Back to top button