ԿարևորՍպորտ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող առաջնության երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել նժույգ-թափեր վարժությունում:

Մանուկյանը հաղթողի կոչմանն արժանացել է՝ եզրափակչում հավաքելով 14.500 միավոր, իսկ Խաչատրյանը 14,266 միավորով գրավել է երրորդ տեղը:

Այսօր երեկոյան մեծահասակների հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Մեկնարկը՝ 18:30-ից:

Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում երեկ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում գրավել է 4-րդ տեղը, իսկ 22-ամյա Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժությունում ցույց է տվել 9-րդ արդյունքը:

Back to top button