ԿարևորՔաղաքական

Դեսպան Ներսեսյանը և նախարար Նուս Ղանին ընդգծել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության կարևորությունը փոխգործակցության ընդլայնման հարցում

Ապրիլի 30-ին Միացյալ Թագավորությունում դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Ֆորին Օֆիսի Եվրոպայի հարցերով նորանշանակ նախարար Նուս Ղանիի հետ։

Դեսպանը շնորհավորել է Ղանիին Եվրոպայի հարցերով նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ հյուս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կապրապնդվեն։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցերին, ընդգծել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հաստատման կարևորությունը երկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցում՝ քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական և հումանիտար ոլորտներում։

Դեսպանը նախարարին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Back to top button