Սփյուռքի ձայնը

Հասարակական դիվանագիտությունը՝ երկրների հարաբերություններում կարգավորիչ ուղղություն. «Սփյուռքի ձայնը»

Հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը ազդում է նաև այս երկրում ապրող հայության վրա։ Մոսկվայի «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, որն այս տարի դարձավ 7 տարեկան, փորձում է հասարակական դիվանագիտության ճանապարհով շտկել առկա որոշ խնդիրներ՝ հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելով։

Յուրի Նավոյանը, որը նաև Հայաստանում հասարակական գործունեությամբ է զբաղվել ու պաշտոններ զբաղեցրել տարբեր գերատեսչություններում, նկատում է, որ այսօր երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները չեն խանգարում միջպետական որոշ պայմանագրերի իրականացմանը:

«Հասարակական դիվանագիտություն տերմինը, որի հիմնադիրները մենք ենք, կարևոր դերակատարություն ունի քաղաքական դիվանագիտության կողքին: Ես հաճախ եմ ասում, որ երկու սուբյեկտների՝ Հայաստանի ու Ռուսաստանի կողքին, գոյություն ունի երրորդ կողմը՝ հասարակությունը, որը պակաս կարևոր դեր չունի այդ հարաբերությունների բարելավման կամ կայացման գործում», — ասում է Յուրի Նավոյանը:

«Դիալոգ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ապրիլի 3-ին», — ասում է Նավոյանն ու ընդգծում, որ այդ ամսաթիվը մեծ նշանակություն ունի երկու երկրների կյանքում: «Հենց այդ օրն է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունները նախանշող պայմանագիր կնքվել, ինչը հարաբերություններ ունենալու հավասար պայմաններ է ենթադրել», — ավելացնում է: «Դիալոգը շարունակելու է իր գործառույթը՝ հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելով հայ և օտար մասնագետների մասնակցությամբ՝ ասում է Յուրի Նավոյանը:

Back to top button