ԿարևորՄիջազգային

Երուսաղեմում ամբողջ աշխարհից հազարավոր ուղղափառ ուխտավորներ սպասում են Սրբազան կրակի դուրսբերմանը

Հազարավոր ուղղափառ ուխտավորներ ամբողջ աշխարհից Երուսաղեմում այս ժամերին սպասում են Սրբազան կրակի դուրսբերմանը , հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին։

Վաղ առավոտից հավատացյալները գալիս են Հին քաղաք, որտեղ գտնվում է քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի տաճարը (Քրիստոսի Հարության եկեղեցի)։ Այստեղ է խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը:

Նշվում է, որ Զատիկի տոնակատարությունների նախօրեին ուխտավորների հոսքը նկատելիորեն աշխուժացրել է Երուսաղեմի Հին քաղաքի նեղ փողոցներում, որոնք վերջին վեց ամիսների ընթացքում ամայացել են զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով: Ուխտավորներից շատերը չեն թաքցնում, որ վախենում Իսրայել ուղևորությունից, որտեղ դեռ գործում է ռազմական դրությունը։

Իսրայելի ոստիկանությունը անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկել, հարյուրավոր ոստիկաններ կարգուկանոն են պահպանում փողոցներում, իսկ մուտքը քաղաքի հնագույն հատված սահմանափակված է։ Սահմանափակումներ են մտցվել նաև տաճարի մուտքի համար․ ներս կարող են մտնել միայն անցագրեր ունեցողները, ինչի մասին արարողության նախօրեին զգուշացրել է ոստիկանությունը։

Back to top button