Հայագիտակ

Հավատարիմ հայրենի ավանդույթներին. «Հայագիտակ»

Այս տարի լրացավ պատմական գիտությունների թեկնածու, հնագետ-ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանի ծննդյան 75 տարին։

Ավագ ընկերոջ մասին իրենց սրտի խոսքն են ասում ինստիտուտի կրտսեր գիտաշխատողներ Անի Սարատիկյանը և Ռաֆիկ Գաբրիելյանը։

«Պարոն Հոբոսյանը խիստ է ու պահանջկոտ, բայց նաև շատ ուշադիր է և հոգատար։ Շատ վաղուց եմ աշխատում նրա հետ, և միայն լավը կարող եմ ասել նրա մասին», — ասում է Անի Սարատիկյանը ։

Իսկ Ռաֆիկը, նշելով հոբելյարի հետաքրքրությունների լայն շրջանակը, նշում է նաև նրա կատարած մեծ խմբագրական աշխատանքը։

Back to top button