Հայագիտակ

Ալենուշ Տերյան․ Իրանի առաջին կին պրոֆեսորը և աստղագիտության մայրը․ «Հայագիտակ»

Թեհրանում, իրանահայ մտավորականների ընտանիքում ծնվեց ու մեծացավ Ալենուշ Տերյանը։ Հայրը գրող ու թարգմանիչ էր, բայց նաև ղեկավարում էր Իրանի «Սեպահ բանկը»։

Մայրը սովորել էր Շվեյցարիայում և ֆրանսերեն էր դասավանդում։ Ալենուշը նախ ավարտեց Թեհրանի համալսարանը, ապա հոր ֆինանսական օգնությամբ մեկնեց Փարիզ ու սովորեց Սորբոնի համալսարանի մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում։

Այնուհետև Արևմտյան Գերմանիայում մասնագիտացավ արևային ֆիզիկայի ոլորտում և, վերադառնալով Իրան, 1964 թվականին արժանացավ պրոֆեսորի կոչման։

Ալենուշն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր։ Նա մեծ դեր ունեցավ Իրանում արևային ֆիզիկայի աստղադիտարան հիմնելու գործում և առաջինն էր, ով աստղաֆիզիկա դասավանդեց այդ երկրում։ Ալենուշն այդպես էլ ընտանիք չկազմեց ու երեխաներ չունեցավ, բայց կատակով ասում էր․ «Արևն աղջիկս է, Լուսինը՝ տղաս»։

Նա շատ էր սիրում իր ուսանողներին։ Թեհրանի իր տունը նա վերածեց հանրակացարանի՝ չունևոր ուսանողների համար, իսկ ինքը տեղափոխվեց Թեհրանի «Թոհիդ» ծերանոց, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։

Իրանի կառավարությունը բարձր է գնահատել Ալենուշ Տերյանի վաստակը՝ նրան պարգևատրելով պետական բարձրագույն պարգևով, իսկ ժողովուրդը նրան անվանում է «Իրանի աստղագիտության մայր»։

Կարդացեք նաև

Back to top button