ԿարևորՔաղաքական

Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button