
Ֆրանսիայի Պուատիեի համալսարանում կայացած միջազգային գիտաժողովի ընթացքում մեծ հետաքրքրությամբ դիտարկվել են Երուսաղեմի հայկական եկեղեցու վիմագրերը:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Մատենադարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանը մասնակցել է գիտաժողովին։
Ներկայացված նյութերում ներառված են եղել ինչպես կանոնիկ, գեղեցիկ փորագիր արձանագրություններ, այնպես էլ քերծված կամ ավելի ժամանակակից միջոցներով արված գրություններ:
Խաչիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ վերջիններս նույնպես կարևոր են, քանի որ յուրաքանչյուր նման գրառում վկայում է Սուրբ Երուսաղեմ եկած այցելուների այն գիտակցումը, որ Գալստյան օրն իրենց ներկայության այդ փաստագրումը կփրկի ու կանմահացնի իրենց հոգիները:
Այս գիտաժողովը կրելու է շարունակական բնույթ՝ նպաստելով միջազգային գիտամշակութային կապերի ամրապնդմանը:
Խաչիկ Հարությունյանն անդրադառնում է նաև Շուշանավանքի և Երերույքի վերականգնողական կարևոր աշխատանքների ընթացքի մասին:




