
Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարեւորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի եւ անհանդուրժողականության տարատեսակ դրսեւորումներ, ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
Նա այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից եւ անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
«Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձեւ, այլ նաեւ խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման ամբողջ համակարգի զարգացմանը»,- ասել է նա:
Ըստ ՄԻՊ- տ՝ այս ամենը խստորեն դատապարտելի երեւույթ է:




