ԿարևորՀասարակություն

Սիսավան փողոցում կրակոցներ են հնչել. 4 անձ վիրավորվել է

Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։

Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Սիսավան փողոցում վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։

Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button