Հայագիտակ

Միջազգային գիտաժողով Հալլե-Վիտտենբերգում՝ նվիրված հայագիտությանը և արևելա-քրիստոնեական ժառանգությանը․ «Հայագիտակ»

Օրերս Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մաշտոց» հայագիտական կենտրոնը հրավիրել էր միջազգային ամփոփիչ գիտաժողով՝ նվիրված արևելա-քրիստոնեական և հայագիտական ուսումնասիրություններին։

Գիտաժողովին մասնակցում էին առաջատար գիտնականներ Վրաստանից, Իտալիայից, Իրանից և այլ երկրներից։

Հայկական գիտախմբի կազմում էր նաև վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Հարությունյանը, ով ներկայացրեց հայկական եկեղեցիների երկլեզվյան և երբեմն նույնիսկ եռալեզվյան վիմագրությունները։

Պատճառը պարզ էր. նախ՝ մայրենին չմոռանալու, ապա տեքստը հասկանալի դարձնելու նրանց, ում հողում կառուցվել էր տաճարը կամ ով տվյալ պահին տիրում էր երկրին։

Սա յուրօրինակ դիվանագիտական քայլ է, որը հավասարապես հաշվի է առնում բոլոր կողմերի դիրքորոշումը։ Բարձր մակարդակով կազմակերպված այս համաժողովը մեծապես կնպաստի հայագիտության միջազգային տարածմանն ու միջգիտական կապերի ամրապնդմանը։

Կարդացեք նաև

Back to top button