
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով առաջին վճիռն է կայացրել՝ ընդդեմ Ադրբեջանի։
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։
Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։
Ապրիլյան քառօրյայի ժամանակ ադրբեջանական զորքերը դարանակալել էին հայ զինծառայողներին եւ հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները (դեպքը մանրամասն ներկայացված է ՄԻԵԴ-ի վճռում)։




