ԿարևորՄիջազգային

Թրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ին

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի պաշտոնակցի` Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

AFP գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլիին, հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ չորեքշաբթի, օրվա երկրորդ կեսին։

«Ակնհայտ է, որ նախագահը կհանդիպի [Զելենսկիի] հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ավարտել պատերազմը։ Սա վաղուց նրա առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Քելլին։

Սպիտակ տունը նաեւ հայտնել է, որ նույն օրը՝ հուլիսի 8-ին, Թրամփը Անկարայում կհանդիպի նաեւ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։

Կարդացեք նաև

Back to top button