Հայագիտակ

Գյումրին և աշխարհը` գծանկարներում. «Հայագիտակ»

Թեքեյան մշակութային կենտրոնում օրերս բացված «Գյումրի և անդին» ցուցահանդեսը գեղագետ, արվեստաբան-գծանկարիչ, Երևանի Պետհամալսարանի դոցենտ Լևոն Լաճիկյանի աշխատանքներն էր ներկայացնում։ Բազմաթիվ ցուցահանդեսներ է նա ունեցել, բայց, իհարկե, ամենաթանկը իր հարազատ քաղաքինն է եղել։

Լևոնն ասում է. «Աշխարհի շատ գեղեցիկ քաղաքներում եղա, նկարեցի դրանք, բայց գալով Գյումրի՝ զգացի, որ այն ուրիշ է, պետք է ամեն ինչ անել այն պահել-պահպանելու համար»։

Լաճիկյանն ունի մի լավ նորություն ևս. մի քանի օր առաջ Ստամբուլում լույս է տեսել նրա «Պոլիս` հինն ու նորը» շքեղ պատկերագիրքը, որտեղ ամփոփված են ոչ միայն նշանավոր հայ ճարտարպետներ Բալյանների շինությունները, այլև հին Պոլսի շատ այլ շինություններ, որոնց գոյությունն այսօր վտանգված է։

Back to top button