
Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը, տեղեկացնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը։
Արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ, նոր վճարային համակարգով։
Թվով 49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։
Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15,743 ուղևոր։




