ԿարևորՀասարակություն

Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել է հետագա գործողությունների մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Հանրապետության հրապարակում հայտարարել է, որ վաղը ժամը 10։00-ից անհնազանդության խաղաղ գործողություններ են անցկացնելու։

Տավուշի թեմի առաջնորդը նաև տեղեկացրել է, որ գիշերն անցկացնելու է հրապարակում։

Ավելի վաղ նա պահանջել էր վարչապետի հրաժարականը, տվել էր 1 ժամ ժամանակ ու հայտարարել, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Ժամանակը լրանալուց հետո, նա հայտարարել է հետագա գործողությունների մասին:

«Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը։ 3 խմբակցությունների հետ կքննարկենք այդ գործընթացը կազմակերպելը։ Կտեսնենք` ինչ ճանապարհով։ Եթե արձագանքը շարունակում է նույնը մնալ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու»,-ասել է նա,

Back to top button