Սփյուռքի ձայնը

Աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի հետ երկխոսությունը պետք է սկսել այսօր. Հրայր Ճեպեճյան. «Սփյուռքի ձայնը»

Արաբական Ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը տարիների ընթացքում ձևավորված Հայաստան-Սփյուռք հարաբերությունները համարում է ոչ լիարժեք՝ նշելով, որ այսօր հատկապես նկատվում է երկխոսության պակաս։ 

Ինչպե՞ս և ովքե՞ր պետք է իրականացնեն երկխոսությունը, բազմաթիվ երկրների հայ մարդկանց հանդիպած բազմաթիվ գրքերի հեղինակն ունի իր տեսակետը: «Յուրաքանչյուրս՝ Հայաստանում և Սփյուռքում պետք է մղվենք աշխարհասփյուռ հայերին հայրենիք ուղղորդելու գործին», — նշում է Ճեպեճյանը:

«Հայկական ազգագրական  պատկերներ՝ տեսիլք, կամք և հույս». սա Հրայր Ճեպեճյանի վերջին գիրքն է: Այն լույս է տեսել Բեյրութում՝ նախորդ տարի: Գիրքը մյուս ժողովածուների նման պատմում է Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանի հանդիպումների մասին, որոնք տարբերվում են իրենց անմիջականությամբ ու հայ մարդուն՝ տարբեր կողմերից ներկայացնելով:

«Մենք այսօր պետք է կարողանանք ճանաչել մեր հայրենակիցներին, որոնք աշխարհի ամենահեռավոր անկյուններում են ապրում, նրանց կապել հայրենիքի հետ ու կարողանանք օգտագործել նրանց ահռելի ներուժը: Այդ գործընթացն ուշացրել ենք, սակայն ժամանակն է սկսել երկխոսությունից ու համատեղ աշխատանքից»,- ասում է բազմաթիվ գրքերի հեղինակ Հրայր Ճեպեճյանը:

Back to top button