ԿարևորՀասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը սկսվել է ՀՀ պետական օրհներգով, տերունական աղոթքով ու «Հայ, Հայրենիք, Հայաստան ու Աստված» վանկարկումներով:

Շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնրոդ Բագրատ Սրբազանը շնորհակալություն է հայտնել շարժման բոլոր աջակիցներին, նշել, որ շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում սկսված սահմանազատման գործընթացը։

«Մենք եկել ենք հաշտության մտքով: Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրություն է և բոլոր գույների համադրությունը սպիտակն է՝ հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդը»,- հավելել է Բագրատ սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջել է վարչապետի հրաժարականը: Պատրաստ եմ հանդիպել ու քննարկել հրաժարականի պայմանները՝ նշել է Բագրատ սրբազանը։ Տավուշի թեմի առաջնորդն ասել է, որ շարժումը մեկ ժամ ժամանակ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար։

Տավուշից քայլերթը մեկնարկել էր մայիսի 4–ին, Կիրանցից։ Տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները հայտարարել են, որ դեմ են սահմանազատմանը և պահանջում են դրա կասեցումը։

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ-ն հաղորդագրությամբ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորել է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ կառույցը զգուշացրել է՝  նաև սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում է ակնկալում, «իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ»։

Back to top button