Շարուկ ակներ

Ծխացող տողեր՝ անհատ, հայրենիք, տիեզերք նգույրի վրա․ «Շարուկ ակներ»

Բանաստեղծությունը Վիտալի Պետրոսյանին ներկայացել է մարդու կերպարանքով, և նա անտարակուսորեն բանաձևել է․ «Բանաստեղծությունը մարդն է, որ կա։ Բանաստեղծությունը տիեզերքն է, որ կա»։

Վիտալի Պետրոսյան բանաստեղծը ծնվել է Արցախի ադամանդե ակ Հադրութում։ Ավարտել է Արցախի մայր բուհի բանասիրական ֆակուլտետը, ապա «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ներկայումս սովորում է վեբ-դիզայն։

Խմբագրել է Հադրութի շրջանային վարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթը։ 2005 թվականին արժանացել է «Լավագույն երիտասարդ գրող» մրցանակին։ Տպագրել է հինգ գիրք։ Տպագրության պատրաստ է վեցերորդը։

2020 թվականի ծննդավայրի կորստից և բռնագաղթից հետո բանաստեղծի ցավը փոխակերպվել է բառերի, բառակապակցությունների, բանաստեղծությունների տխուր շարքերի։ Նույն թվականի նոյեմբերի 14- ին գրած բանաստեղծական մորմոքուն այս երկտողը թերևս տարեգրության և տարագրության ամենացնցող պատկերներից է․

Իմ հայրենիքն այլևս սահմաններ չունի,

Ես այլևս հայրենիք չունեմ․․․

Back to top button