Շարուկ ակներ

Նրա տողերում մարդն է, կյանքը, բնության խորհրդավորությունն ու բազմաթիվ երազանքներ. «Շարուկ ակներ»

Սոնա Համբարձումը երեք գրքի հեղինակ է։ Գրում է, որովհետև հույզերից, ապրումներից ազատագրվելու մղում ունի, որովհետև պետք է ինքնաարտահայտվի, բարձրաձայնի երևույթները, քննության առնի սրտերն ու շրջակա աշխարհը, շփվի և հաղորդակցվի գեղագիտականի հետ, բառ ու երգով մատուցի հնարավորի և անհնարի սահմանները, որոշակի փոփոխություններ բերի հանրության ու միջավայրի մեջ։

Սոնան իր ստեղծագործությունների առանցքում, ի դեմս հեղինակի, դնում է մարդուն, ապա` իր խոհերը, երազանքները, ներշնչանքը, զգացմունքները, բնության խորհրդավորությունը…

Ստեղծագործելը Սոնայի համար մի գործընթաց է, որը, թվում է, չունի ոչ սկիզբ, ոչ` ավարտ։ Նա, կարծես, սեփական եսի տեսանկյունից մատուցում է այն, ինչից խուսափում ենք կյանքում, բայց հար փնտրում ենք արվեստում։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ հեղինակի տողերն ամենքին հասնեն որպես բացարձակ ճշմարտություն կամ ճշմարտության փափագ։ Մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց ընկալումները։ Սոնան դրանից չի կաշկանդվում, նա անբարդույթ ընդունում է քննադատություններն ու քննախոսությունները, բանադատություններն ու գրախոսությունները։

Back to top button